Հայաստանում մետաղական խտանյութերի արտահանման տուրքն ուժի մեջ է մտել 2021թ., այն կոչված էր լրացնել ռոյալթին։ Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով կառավարության 2021թ․ ծրագրի կատարողականի մասին հաշվետվությունը:
Ռոյալթիի համակարգի թերությունը, ըստ նախարարի, դրա ռեգրեսիվությունն է։
«Այսինքն՝ երբ մետաղների համաշխարհային գներն աճում են, պետությունն այդ թանկացումից ավելի քիչ եկամուտ է ստանում, քան բիզնեսը։ Ուստի ներդրվեցին տուրքեր, որոնք 2021թ․ վերջին եռամսյակում ՀՀ բյուջե են բերել 24,6 միլիարդ դրամ։ Այնուամենայնիվ, այդ տուրքերը ժամանակավոր են: Հիմա մենք ուզում ենք հանքերի հարկման ավելի երկարաժամկետ մեխանիզմ ներդնել։ Այս դեպքում վճարումները համարժեք կլինեն շուկայական պայմաններին»,-պարզաբանեց Խաչատրյանը։
«Ընդհանուր առմամբ հարկային մուտքերը կազմել են ավելի քան 147 միլիարդ դրամ»,-ասաց Խաչատրյանը։





























