ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 14-ի նիստին քննարկվել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։
ՀՀ կառավարությունը թափուր պաշտոնների համար առաջադրել է երկու թեկնածու՝ Անուշ Բեղլոյանին եւ Տիգրան Մարկոսյանին։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը մի ամբողջ ժամ հատկացրեց գաղտնի քվեարկության համար։ Գաղտնի քվեարկությունը սկսվել է ժամը 15:40-ին եւ կտեւի մինչեւ 16:40-ը։




























