Ազգային ժողովն ապրիլի 14-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է ընտրել։
ՀՀ կառավարությունն առաջադրել էր Սեդա Շահինյանի թեկնածությունը։ Նրա օգտին քվեարկել է 67 պատգամավոր՝ միաձայն։ Ընդ որում, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները գաղտնի քվեարկությանը չեն մասնակցել։




























