Արգենտինայում փառատոնի կազմակերպիչները Գինեսի համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ մոտ 5 մետր տրամագծով նրբաբլիթ պատրաստելով, հայտնում է United Press International-ը։

Մերսեդեսում նահանգային նրբաբլիթների եւ բլթների 22-րդ փառատոնին ցուցադրվել է հսկայական նրբաբլիթ՝ պատրաստված 1199 կգ ալյուրից, թաթախված 1599 կգ հալած յուղի մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ստացված նրբաբլիթն ունեցել է 4,8 մ տրամագիծ։ Կազմակերպիչները հայտարարել են, որ այն բավականաչափ մեծ է, որպեսզի հավակնի Գինեսի համաշխարհային ռեկորդակրի դերին:

Հսկայական նրբաբլիթը բաժանել են մասերի եւ մատուցել են փառատոնի մասնակիցներին: