Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը TED-ին հարցազրույցի ժամանակ ասել է, որ սեփական տուն չունի, ուստի քնում է ընկերների տանը, հայտնում է Business Insider-ը։

«Ես հիմա նույնիսկ տուն չունեմ: Եթե ​​ես գնում եմ նեղուցի հաըված, որտեղ գտնվում է Tesla-ի արտադրության մեծ մասը, ապա ապրում եմ ընկերներիս մոտ», - ասել է Մասկը:

2020 թվականին Մասկը Twitter-ում գրառում էր կատարել՝ հայտարարելով Կալիֆորնիայի իր տունը վաճառելու մտադրության մասին։ 2021 թվականի դեկտեմբերին գույքը վաճառվեց 30 միլիոն դոլարով, իսկ ինքը՝ Մասկը, ապրում էր հավաքովի վարձակալած տանը։

Միլիարդատիրոջ խոսքով՝ ինքը մեծ գումարներ չի վատնում անձնական ծախսերի վրա. Մասկը զբոսանավ կամ առանձնատներ չունի։ Մասկի նախկին ընկերուհին՝ երգչուհի Գրայմսը, եւս հայտարարել էր, որ նա երբեմն «աղքատության շեմից այն կողմ է» ապրում։

«Հակառակ միլիարդատերերի մասին կարծրատիպերի՝ ես ինձ վրա շատ չեմ ծախսում։ Միակ բացառությունը ինքնաթիռն է, բայց ես չեմ կարող չօգտվել դրանից։ Դա խնայում է այն ժամանակը, որը կարող եմ ծախսել աշխատանքի վրա»,- ասել է Մասկը։