Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին կփոխարինի Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ, Աջափնյակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի քարտուղար Գայանե Եղիազարյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Եղիազարյանն ասաց, որ ցանկություն ունի աշխատելու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։

Հիշեցնենք, որ Անուշ Բեղլոյանն Ազգային ժողովի կողմից ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նա պատգամավորական մանդատը դեռեւս վայր չի դրել։