Չինաստանից ներդրողների արտահոսքն արտացոլում է աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ դրամավարկային քաղաքականության խորացող տարաձայնությունները, գրում է Bloomberg-ը։
Ըստ Չինաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հելգե Բերգերի՝ Դաշնային պահուստային համակարգն ազդարարում է տոկոսադրույքների ագրեսիվ բարձրացման մասին, մինչդեռ Չինաստանի Ժողովրդական բանկը մեղմել է քաղաքականությունը, եւ այդ բացը լղոզում է երկու տնտեսությունների միջեւ եկամտաբերության բացը, ինչը ներդրողներին դրդում է ուշադրություն դարձնել այլ վայրերում հնարավորությունների վրա։
2010թ․ ի վեր առաջին անգամ Չինաստանի 10-ամյա սուվերեն պարտատոմսերը եկամտաբերության առավելություն չունեն ԱՄՆ-ի համադրելի գանձապետական պարտատոմսերի նկատմամբ: «Սրանք գործող միջազգային մակրոտնտեսության օրենքներ են»,-ասել է Բերգերը։
«Մենք Չինաստանում տեսնում ենք հարաբերական տոկոսադրույքի զգալի փոփոխություն, որը խիստ փոխկապակցված է աճի դանդաղեցման հետ, մինչդեռ հակառակը նկատվում է հիմնական զարգացած տնտեսություններում, հատկապես ԱՄՆ-ում»,-նշել է նա։
Չինաստանի տնտեսության հապաղումը՝ քովիդի տարածումը զսպելու համար, շարունակվող արգելափակումների ծանրության տակ առաջացրել է Չինաստանի աճի կանխատեսումների իջեցման ալիք: ԱՄՀ-ն կանխատեսում է Չինաստանի տնտեսության աճ 4,4 տոկոսով, նախկին գնահատականից՝ 4,8 տոկոսով։
Վատթարացող կանխատեսումները եւ եկամտաբերության նվազեցումը ճնշում են յուանի վրա, որը նվազել է վերջին վեց ամսվա ընթացքում՝ հասնելվ ամենաթույլ մակարդակի: Չինաստանի արտահանման բումի դանդաղման ցանկացած նշան նույնպես ճնշում կգործադրի համաշխարհային ներդրողների վրա։
«Այն, ինչ մենք տեսնում ենք, իսկապես փոքր է՝ համեմատած հսկայական արտահոսքի հետ, որը մենք տեսել ենք վերջին երկու տարվա ընթացքում»,-ասել է Բերգերը։ «Այս երկու կենտրոնական բանկերն էլ արձագանքում են փոփոխվող ներքին պայմաններին»,-հավելել է նա։




























