Ռուսաստան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի կարեւորագույն արդյունքներից է այն պնդումը, որ մեր հարաբերությունները եղել են, կան եւ կմնան դաշնակցային՝ միտված ապագային։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա հիշեցրեց, որ երկու կողմերը, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները, բարձր են գնահատել այցը։

«Դրա վկայությունը համատեղ հայտարարությունն է, որում  շատ մանրամասն ներկայացվել է մեր երկրների դիրքորոշումները ինչպես ժամանակակից աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի առանցքային հարցերի, երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստան Փաշինյանի վերջին այցի ժամանակ ստորագրվել է 30 կետից բաղկացած համատեղ հայտարարություն։