Ապրիլի 23-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները Երևանում  կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ժամը 16:15-ի սահմաններում մի քանի քաղաքացի նկատել են, որ մի տղամարդ անցել է Դավթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել: Քաղաքացիները նկատել են, որ նշված վայրով անցնում է պարեկային ծառաության ավտոմեքենան, կանգնեցրել են և այդ մասին հայտնել պարեկներին:

Պարեկները սկսել են  այդ քաղաքացու հետ բանակցություններ վարել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քային: Որոշ ժամանկ անց պարեկներին հաջողվել է այդ քաղաքացուն վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 33-ամյա Լևոն Մ.-ն է, ով հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով կամրջից ցած նետվելու միջոցով փորձել է ինքնասպանութուն գործել: