Orange Tennis ակումբում մեկնարկել է Ալեքսանդր Ծատուրյանի միջազգային հուշամրցաշարը մինչեւ 14 եւ 16 տարիքային խմբերում:

Հայաստանի Թենիսի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ մրցաշարին մասնակցում են սպասվածից շատ ավելի մասնակիցներ` ավելի քան 160 պատանի թենիսիստներ 14 երկրներից` Բելգիա, Իտալիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Ռուսաստան,Կիպրոս եւ այլն:

Մրցաշարին մասնակցում են տասից ավելի պատանի հայ թենիսիստներ` Դավիթ Մուրադյան, Ղազարյան Արտակ, Արեւիկ Թումանյան, Միլենա Ավետիսյան, եւ այլն:

Այս մրցաշարին նախորդել էր Orange Cup մինչեւ 14 տարեկան պատանիների եւ աղջիկների միջազգային մրցաշարը, որի  եզրափակչում էր մեր հայրենակից Ղազարյան Արշակը:

Orange Cup մրցաշարի հաղթողներն են

1. Դենիս Կլոկ (Ուկրաինա)
2. Ղազարյան Արշակ (Հայաստան)
1. Անաստասիա Շաուլսկայա (Ռուսաստան)
2. Եկատերինա Ալայ (Ռուսաստան)
Այս մրցաշարին կհաջորդի  Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարը նույն տարիքային խմբերում:
Նշենք, որ Orange Tennis ակումբում հուլիսի 25-ից մինչեւ օգօստոսի 13-ը Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան կանցկացնի «Թենիս Եվրոպայի» երեք միջազգային պատանեկան մրցաշարեր:

Orange Cup մինչեւ 14 տարեկան , հուլիսի 25-30
«Ալեքսանդր Ծատուրյանի հուշամրցաշար» մինչեւ 14,16 տարեկան, օգոստոսի 1-6
«Արթուր Շիլաջյանի հուշամրցաշար» մինչեւ 14,16 տարեկան, օգոստոսի 8-13