Ապրիլի 26-ին Հայաստանի առանձին հատվածներում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին առանձին վայրերում հնարավոր է կարճատեւ անձրև եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը ցերեկը՝ +26 +28 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +20 +25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +20 +22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +24 +26,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +18 +21,

Լոռիում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +22 +25,

Տավուշում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +24 +27,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +18 +20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +24 +27,

Արարատում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +26 +28,

Արմավիրում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +26 +28,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +16 +18,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +26 +28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +18 +22,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +16 +19,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +18 +23։