«Բորժոմի» ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է արտադրությունը Վրաստանի երկու գործարաններում Ուկրաինայում իրավիճակի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով։
«Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից IDS Borjomi Georgia-ն գտնվում է ծանր իրավիճակում։ Ընկերության արտադրանքի վաճառքի հիմնական շուկաներում ստեղծված բարդ իրավիճակը սրվել է բանկային հաշիվների սահմանափակ հասանելիությամբ, ինչը փակել է արտարժույթով եկամուտներ ստանալու եւ վարկատուների վճարելու ընկերության հնարավորությունը: Ընկերությունը շարունակում է աշխատել մինչ օրս՝ իրավիճակն էականորեն բարելավելու հույսով, ինչը, ցավոք, դեռ չի հաջողվել։ Վերոնշյալի կապակցությամբ ընկերությունը ստիպված է ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցնել արտադրության գործընթացը «Բորժոմի»-ի շշալցման երկու գործարաններում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։




























