Վաղ առավոտյան Երեւանում անցկացված անհնազանդության ակցիաների ժամանակ 10։30–ի դրությամբ 13 անձ է բերման ենթարկվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայիսի 2–ից քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են անում Երեւանում եւ Հայաստանի այլ մարզերում։