Սմարթֆոնների եւ համակարգիչների համար աքսեսուարներ արտադրողները ներկայացրել են առաջին USB-C 2.1 մալուխները, հայտնում է Tom's Hardware-ը։

Փորձագետները պարզաբանել են, որ USB-C 2.1 ստանդարտը թույլ է տալիս 240 Վտ ռեկորդային հզորությամբ էներգիա փոխանցել։ Համեմատության համար նշենք, որ ներկայիս USB-C 2.0 ստանդարտը սահմանափակված է 100 Վտ-ով: Ըստ լրագրողների՝ Club3D-ն սմարթֆոնների եւ համակարգիչների համար նման աքսեսուարների առաջին արտադրողն է։

Լրագրողների կարծիքով, նոր աքսեսուարների հզորությունը պետք է բավարար լինի հանրաճանաչ նոութբուքերի համար, բացառությամբ ամենաարդյունավետ պրոցեսորներով եւ վիդեոքարտերով հագեցածների։ Հեղինակները նշել են, որ այս պահին շուկայում չկան լիցքավորման ադապտերներ, որոնք կարող են ռեկորդային հզորություն ապահովել։ Club3D սարքերի վաճառքի արժեքն ու ժամկետները չեն բացահայտվում:

USB Type-C 2.1 բնութագրիչը ներկայացվել է USB-ի մշակողների ֆորումի (USB-IF) կողմից՝ 2021 թվականի մայիսին: