Կոտայքի մարզի «Հրազդան» ՀԷԿ-ի հարակից տարածքում` Հրազդան-Սեւան ջրանցքի կամուրջի մոտ օգոստոսի 3-ին հայտնաբերվել է քաղաքացի Վլադիկ Մաթեւոսյանի հագուստը: Նա ընկել է ջրանցքը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Կոտայքի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Սեւանի ջրափրկարարական ծառայության օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը եւ այլ պաշտոնական անձինք:
Ժամը 02.00-ին փրկարարների ուժերով ջրանցքից դուրս է բերվել եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ 55-ամյա Վլադիկ Մաթեւոսյանի դին:




























