Ազատության հրապարակում, օգոստոսի 24-ին՝ ժամը 21.00-ին տեղի կունենա «Բազե» համահայկական երիտասարդական փառատոնի եզրափակիչ գալա համերգը, որին կմասնակցեն «Բազե» ճամբարի եւ «Բազե» հավաքի բոլոր մասնակիցները (ավելի քան 1000 երիտասարդ Երեւանից, ՀՀ մարզերից, Արցախից, Ջավախքից եւ սփյուռքից)։ 

Ամփոփիչ գալա համերգին ներկա են լինելու ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ գալա համերգին հնչելու են Առնո Բաբաջանյանի երգերը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան), հանձնվելու են «Բազե» համահայկական երիտասարդական փառատոնի հաղթողների մրցանակները։