Ստամբուլում նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր, հայտնում է Sabah թերթը։

«Ստամբուլի Թուզլա թաղամասի նավաշինարանում նավի վրա պայթյուն է որոտացել»,- գրում է թերթը։

Նախնական տվյալներով՝ տուժել է հինգ աշխատող։

Նշվում է, որ պայթյունի պատճառ կարող է գազի արտահոսքը լինել: