Ցյուրիխի iGENEA ծագումնաբանական հետազոտությունների կենտրոնի գիտնականները համեմատել են եգիպտական գահին ավելի քան 3000 տարի առաջ բազմած փարավոնների մնացորդների ԴՆԹ-ի նմուշը ժամանակակից Եվրոպացիների հետ: Արդյունքները ցույց են տվել, որ փարավոնը պատկանում է այն ժառանգական տոհմին, որին բաժին է ընկնում Արեւմտյան Եվրոպայի արական բնակչության 50 տոկոսը:
Ինչպես հաղորդել է Вести-ն, բրիտանացի տղամարդկանց 70 տոկոսի եւ արեւմտյան տղամարդկանց 50 տոկոսի ԴՆԹ-ն ինչ-որ նմանություններ ունի հնագույն եգիպտական փարավոն Թութանհամոնի հետ եւ հեռավոր ազգականներ են: Աշխատանքների ընթացքում գիտնականները եկել են եզրակացության, որ Թութանհամոնի մի գենետիկ խմբին համընկնում են 70 տոկոս իսպանացիների եւ 60 տոկոս ֆրանսիացիներ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: iGENEA-ի տվյալներով`ժամանակակից եգիպտացիների նույնիսկ 1 տոկոսը չի համընկնում այս խմբին: «Շատ հետաքրքիր էր իմանալ, որ փարավոնը պատկանում է եվրոպական գենետիկ խմբին, ինչպես նաեւ Եգիպտոսում կային այլ խմբեր, որոնք կարող էր ներառել ԴՆԹ-ն»,- ասել է կենտրոնի տնօրեն Ռոման Շոլցը:




























