ՆԱՏՕ-ի օդուժը կրկին ռմբակոծել է Լիբիայի մայրաքաղաքը: Ինչպես հաղորդում է «France-Presse»-ը, Տրիպոլիում ավելի քան 10 ուժեղ պայթյուն է արձանագրվել: Լիբիական հեռուստատեսության տվյալներով` Տրիպոլիի Հելաթ ալ Ֆերջանե արվարձանում ռմբահարվել են քաղաքացիական եւ ռազմական օբյեկտներ:

Հիշեցենենք, որ արեւմտյան ուժերի կոալիցիան Լիբիայում ռազմական գործողություններն սկսել է մարտի 19-ին, որի ղեկավարութունն ստանձնել է ՆԱՏՕ-ն: Ռազմական գործողությունների վերաբերյալ մանդատը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի վերջը: