Ռուսաստանը վերլուծում է այն ամենը, ինչ կապված է այն գործողությունների հետ, որոնք փոխում են ՆԱՏՕ-ի կոնֆիգուրացիան։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ դաշինք հնարավոր մուտքը։

«Այն ամենին, ինչ կապված է գործողությունների հետ, որոնք ունակ են այս կամ այն ​​կերպ փոխել դաշինքի կոնֆիգուրացիան մեր սահմաններին, մենք ամենաուշադիրն ենք հետեւում։ Սա շատ, շատ մանրակրկիտ վերլուծության առարկա է», ընդգծել է Կրեմլի խոսնակը։ «Առայժմ ավելին չենք կարող ասել»,- հավելել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։