Առաջիկա գիշերը Հայաստանի առանձին շրջաններում, իսկ մայիսի 12-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, իսկ ուրբաթ աստիճանաբար կսկսի բարձրանալ։ NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7 +9, վաղը ցերեկը՝ +17 +19 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1 +3, ցերեկը՝ +9 +14,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +9 +12,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6 +8, ցերեկը՝ +13 +16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1 +4, ցերեկը՝ +6 +10,
Լոռիում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +10 +14,
Տավուշում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +16 +19,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 7 + 9,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +14 +17,
Արարատում գիշերը +9 +11, ցերեկը՝ +19 +21,
Արմավիրում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +18 +20,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +8 +10,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +18 +21,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +13 +16,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +7 +10,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +14 +17։





























