Թուրքական արտադրության Hurjet մարտական ինքնաթիռն իր առաջին թռիչքը 2023 թվականին կկատարի։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

«Առաջին հանգույցների [ինքնաթիռի] արտադրության համար գիծ է ստեղծվում։ 2023 թվականն այն ժամկետն է, երբ մեր ազգային մարտական ինքնաթիռը դուրս կգա անգարից եւ կկատարի իր առաջին թռիչքը»,- ասել է նա NTV-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Դեմիրը հայտնել էր, որ Hurjet-ը տակտիկատեխնիկական բնութագրերով կգերազանցի ամերիկյան F-35-ին։

Թուրքական կործանիչը 2017 թվականին ստեղծվել է ազգային օդատիեզերական TUSAS ընկերության կողմից։