Մանկավարժական համալսարանում սովորող՝ զոհված եւ հաշմանդամ ազատամարտիկների, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներն իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորում։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Օգոստոսի 5-7-ին պետական մանկավարժական համալսարանի բակալավրիատի եւ մագիստրատուրայի տարբեր կուրսերի շուրջ 120 ուսանողներ կհանգստանան Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում, որտեղ նրանց համար կկազմակերպվեն տարաբնույթ սպորտային միջոցառումներ եւ խաղեր։ Ուսանողները կայցելեն նաեւ Կեչառիս վանական համալիր։