Սյունիքի մարզում օգոստոսի 5-ի գիշերը ժամը 02.00-ի սահմաններում, 45-ամյա Արմեն Ս.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Կապան-Ներքին Խոտանան ճանապարհի 13-րդ կմ-ին գլորվել է ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, 24-ամյա  Արման Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Կապան ճանապարհի 57-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: