Բերքլիի համալսարանի արհեստական ​​ինտելեկտն առաջին անգամ մարդուն հաղթել է խաչբառ լուծելու ամերիկյան մրցաշարում: Ալգորիթմն առանց սխալների լուծել է գլուխկոտրուկների 81,7 տոկոսը, չի շփոթել կամ բաց չի թողել տառերը։ 

Խաչբառեր լուծելը լավ հնարավորություն է արհեստական ​​ինտելեկտի լեզվական հմտությունները կիրառելու համար։ Այն պետք է հասկանա բառախաղը, մուտք գործի մեծ գիտելիքների բազա եւ ընտրի «հատվող» տարբերակներ: