Չորեքշաբթի Սենեգալի Տիվաուան քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 11 նորածին է մահացել: Այս մասին հայտարարել է Սենեգալի նախագահ Մակի Սալը։
«Ցավով եւ սարսափով ես հենց նոր իմացա Տիվաուանի հիվանդանոցի նեոնատոլոգիական բաժանմունքում բռնկված հրդեհի հետեւանքով 11 նորածնի մահվան մասին»,- գրել է նա Twitter-ում:
Երկրի ղեկավարն իր ցավակցությունն է հայտնել զոհված երեխաների ընտանիքներին։ Agence France-Presse-ը, վկայակոչելով քաղաքապետին, հայտնել է, որ երեք երեխա փրկվել է։ Հրդեհի պատճառը կարճ միացումն էր, հայտնել է քաղաքապետը։




























