Նախկինում դատված, 37-ամյա Մնացական Ս.-ն, օգոստոսի 8-ին մեղայականով ներկայացել է ոստիկանության Գյումրիի բաժին եւ հայտնել, որ մարդ է գցել մեքենայի տակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, վարելով «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենան, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա Արմինե Հ.-ին:
Վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























