«Խոսքի իրավունք» միավորումը տեղեկացնում է, որ Վերնիսաժում տիրող գողական բարքերի վերաբերյալ նախօրեին YouTube-ում տեղադրված տեսանյութի հեղինակը` Վարուժան Սահակյանն, այսօր առավոտյան ծեծի է ենթարկվել:

«Դիմելով ոստիկանություն` նրան հայտնել են, որ ծեծի մեղադրանքով իր դեմ դիմում է ներկայացվել սկանդալային տեսանյութի մեջ հայ կնոջն անվայել պահվածք դրսեւորող Վերնիսաժի մեկ այլ վաճառող Աննայի կողմից:

Վարուժան Սահակյանը որակում է տեղի ունեցածը որպես շինծու մեղադրանք: Երիտասարդն այժմ գտնվում է Ոստիկանության կենտրոնի բաժնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ, ըստ «Խոսքի իրավունքի», վաճառողներին հանդեպ նման գործողությունն ուղեկցվում է փողոցային լկտի պահվածքով եւ հայհոյանքներով, որոնք հայ տղամարդը հասցեագրում է հայ կնոջը:

«Քանի որ, մենք չստացանք արձագանքներ պատկան մարմինների կողմից, հրապարակում ենք այս տեսանյութերը, որոնք վերնագրված են «Մարդկանց ստորացումները վերնիսաժում», «Վերնիսաժյան շանտաժի մոդելը» եւ «Վերնիսաժի ֆեոդալական կարգերը»:

«Խոսքի Իրավունքը» անհապաղ հրապարակային բացատրություններ է պահանջում այս ամենի վերաբերյալ Վերնիսաժի ղեկավարությունից եւ այլ պատկան մարմիններից:

Վերնիսաժում տիրող բարքերի մասին տեսանյութերը.