iOS 16 բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակը չի ապահովվի iPhone 7-ի եւ այլ վաղ մոդելների վրա, հայտնում է Engadget պորտալը։

iOS 16-ը հասանելի կլինի 2017 թ. ներկայացված սմարթֆոնների տերերին, ինչպիսիք են iPhone 8-ը եւ ավելի ուշ թողարկված տարբերակները:

2016 թ. ներկայացված առաջին սերնդի iPhone 7-ը եւ SE-ն չեն թարմացվի, ինչպես եւ iPhone 6s-ը, որը վաճառքի էր հանվել 2015 թ. Այսպիսով, Apple-ն աջակցել է գաջեթներին համապատասխանաբար վեց եւ յոթ տարի:

iOS 16-ը ներկայացվել էր հունիսի 6-ին Apple WWDC 2022 կոնֆերանսի ժամանակ։ Այս պահին բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակը հասանելի է մշակողների եւ բետա թեստերների համար։ Լայն հանրության համար ռելիզը պետք է տեղի ունենա 2022-ի աշնանը։