Ցանցում հայտնվել են առաջիկա Poco F4 5G ենթաֆլագմանի լուսանկարները, հայտնում է GSMArena պորտալը։
Բազմաթիվ արտահոսքերի համաձայն՝ Poco F4 5G-ը կլինի Redmi K40S-ի գլոբալ տարբերակը՝ որոշ տարբերություններով: Հրապարակված լուսանկարները հաստատում են, որ նորույթը կստանա 64 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ օպտիկական կայունացմամբ (OIS), մինչդեռ K40S-ը հագեցած է 48 մեգապիքսել տեսախցիկով։ Որպես լրացուցիչ տեսախցիկներ՝ սմարթֆոնին վերագրվում է 8 մեգապիքսելանոց գերլայնանկյուն մոդուլը եւ 2 մեգապիքսելանոց մակրոմոդուլը։ Առջեւի տեսախցիկը պետք է ստանա 20 մեգապիքսել:
Poco F4-ը կունենա 6,67 դյույմանոց AMOLED էկրան՝ 120 Հց թարմացման հաճախականության աջակցությամբ, 4500 մԱժ ծավալով մարտկոց՝ 67 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ, ստերեո բարձրախոսներ եւ կողային մատնահետքի սքաներ։
Նորույթում արտադրողականության համար պատասխանատու է Snapdragon 870-ը, որը հայտնի է դեռեւս Poco F3 մոդելից։ Ներկայիս Snapdragon 8 Gen 1 առաջատար չիպը կօգտագործվի միայն Poco F4 GT-ում:
Poco F4- նախատիպ Redmi K40s-ի մասին մարտի կեսերին ազդարարվել էր Չինաստանում։ Դրա գինը հիմնական մոդիֆիկացիայում կազմում է 1800 յուան՝ 6/128 ԳԲ մոդելի համար: Նորույթի թողարկման ճշգրիտ արժեքը եւ ժամկետները մնում են անհայտ:





























