Apple ամերիկյան ընկերությունը պատրաստվում է նոութբուքի չափսի նոր iPad թողարկել՝ 14,1-դյույմանոց էկրանով, հաղորդում է Gizmochina-ը։
Համաձայն արտահոսքի՝ նոր iPad Pro-ն կունենա 16 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 512 ԳԲ ներկառուցված հիշողություն՝ դարձնելով այն շուկայում ամենահզոր պլանշետը։
Ակնկալվում է, որ Apple-ը նաեւ կներկայացնի նոր 11 եւ 12,9 դյույմանոց մոդելներ, որոնք նախորդների համեմատ որեւէ էական տարբերություն չեն տեսնի: Որոշ տեղեկությունների համաձայն՝ 12,9 դյույմանոց iPad Pro 2022-ը կստանա ավելի նեղ շրջանակներ:
2022 թվականի սկզբին հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է նաեւ Galaxy Tab S8 Ultra-ն՝ մեծ պլանշետը՝ 14,6 դյույմ անկյունագծով։





























