Vivo X Fold ծալովի սմարթֆոնի ծխնիի աշխատանքի փորձարկման ընթացքում արտադրողը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ «Ամենաերկար տեսահեռարձակում» անվանակարգում, հայտնում է MyDrivers-ը։

Բացի այդ, Vivo X Fold-ը համաշխարհային ռեկորդ է սահմանել 300 000 ծալումներով 11 օրվա (մոտ 270 ժամ) ուղիղ եթերի ընթացքում եւ պահպանել է աշխատունակությունը: Մրցակիցները՝ ի դեմս հանրաճանաչ Samsung Galaxy Fold-ի, երաշխավորում են 200 000 ծալելու դեպքում աշխատանքը:

Ֆլագմանային ճկուն սմարթֆոնը 2022 թվականի ապրիլին Չինաստանում ներկայացվել է 9000 յուանով, համապատասխանաբար 12/256 ԳԲ RAM եւ ROM տարբերակների համար։ Ռուսաստանում ռեկորդակիրը պաշտոնապես չի վաճառվում։

Vivo X Fold-ը հագեցած է երկու էկրանով՝ արտաքին 6,53 դյույմանոց եւ ներքին 8,03 դյույմանոց: Երկու էկրաններն էլ աջակցում են 120 Հց թարմացման հաճախականությունը: Սմարթֆոնում որպես պրոցեսոր տեղադրված է Snapdragon 8 Gen 1։ 4600 mAh հզորությամբ մարտկոցը աջակցում է 66 Վտ հզորությամբ լարով արագ լիցքավորմանը եւ 50 Վտ անլար լիցքավորմանը: