ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահի եւ Թուրքիայի վարչապետի խոսակցության հիմնական թեման եղել է Սիրիայում տիրող իրավիճակը: Կողմերն անհանգստություն են հայտնեՍիրիակում քաղաքացիական անձանց դեմ կիրառվող ուժի հետ կապված եւ համաձայնության եկել, որ պետք է մոտիկից հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին:

Օբամա-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Աֆրիկայում տիրող  սովն ու համապատասխան օգնության տրամադրումը ամենակարիքավորներին: