Երկուշաբթի արեւելյան Ցզյանսի նահանգում անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի պատճառով վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ Չանցզյան եւ Սյուհե գետերը 2022 թ. առաջին անգամ ափերից դուրս են եկել։ Սպասվում է, որ առաջիկա չորս օրվա ընթացքում Չինաստանի քաղցրահամ ջրի ամենամեծ լճի՝ Պոյանգի ջրի մակարդակը կշարունակի 0.4 մ-ով բարձրանալ կրիտիկական մակարդակից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամենալուրջ իրավիճակը Գանչժոու, Ցզյան, Ֆուչժոու եւ Շանգրաո քաղաքների կազմում գտնվող 6 գավառներում է։ Հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղները ստիպել են իշխանություններին ավելի քան 160.000 մարդ տարհանել աղետի շրջաններից, առնվազն մեկ տեղի բնակիչ մահացել է։ Տասնյակ հազարավոր հեկտար հողատարածքներ ջրի տակ են անցել։
Չինաստանում բնական աղետների մասին բնակչությանը նախազգուշացնելու չորս մակարդակի համակարգ ունի՝ կապույտ, դեղին, նարնջագույն եւ կարմիր:




























