85 տարեկանում մահացել է խորհրդային եւ լիտվացի դերասան Ռեգիմանտաս Ադոմայտիսը, հայտնում է ՄԿ-ն:

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր ցավակցությունն է հայտնել դերասանի ընտանիքին՝ նշելով, որ Ադոմատիսն «իր անհատականությամբ եւ գործունեությամբ ընդգրկել է լիտվական մշակույթի մի ամբողջ դարաշրջան»։

Դերասանը հայտնի դարձավ 1965 թ. Վիտաուտաս Ժալակյավիչուսի «Ոչ ոք չէր ուզում մեռնել» ֆիլմից հետո։ Իր կարիերայի տարիներին Ադոմայտիսը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, 1985 թ. ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։ Ադոմայտիսը խաղացել է նաեւ Կաունասի դրամատիկական եւ Լիտվայի ազգային դրամատիկական թատրոններում։