Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը (SOCAR)  Թուրքիայում նավթամթերքի գործարանի կառուցման ժամկետը տեղափոխել է 2011թ. հոկտեմբեր: Այդ մասին  հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը, փոխանցում է Azerbaijan Business Center-ը: Հունիսին նա նշել էր, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերին:

Գործարանի կառուցումը կարժենա 5 մլրդ դոլար, հզորությունը կկազմի տարեկան 10 մլն տոննա (215 հազ. բարել օրական),  աշխատանքները կավարտվեն 2015թ-ին:

Գործարանը կառուցվելու է Ալյագայի շրջանում` Իզմիր նավահանգստից ոչ հեռու, թուրք-ադրբեջանական  SOAR-Turcas համատեղ ձեռնարկության կողմից: Գործարանի շնորհիվ Թուրքիան ակնկալում է 30%-ով կրճատել նավթամթերքի ներմուծումը, իսկ Ադրբեջանը` դուրս գալ Ռումինիայի եւ Միջերկրական ծովի երկրների շուկաներ: