Բրիտանիայում էկոլոգիապես մաքուր ավոկադո են ստեղծել խնձորից եւ լոբուց, որպեսզի մարդկանց կտրեն ներմուծվող մրգերից, գրում է Dezeen-ը։

Այն ստեղծել են բրիտանացի դիզայներ Արինա Շոկոուին եւ սննդային տեխնոլոգ Ջեք Ուոլմանը։

Շոկոուին պնդում է, որ առողջ ապրելակերպի սիրահարներն ավոկադո են ուտում մեծ քանակությամբ։ Ընդ որում, միայն մեկ պտուղ աճեցնելու համար անհրաժեշտ է ծախսել 320 լիտր ջուր։ Բացի այդ, արեւադարձային անտառները հատվում են։

Էկոլոգիապես մաքուր ավոկադոն կոչվում է Ecovado։

Իմիտացիոն մրգի կեղեւը պատրաստված է մոմից՝ պատված կանաչ սննդային ներկով։ Այս շերտը կենսաքայքայվող է եւ ցանկության դեպքում կարելի է դրանից մոտ պատրաստել։