Մեծ Բրիտանիայի բնակչուհին նշել է իր 100-ամյակը եւ բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը, գրում է The Leamington Observer-ը։ 

Ուորվիքշիր նահանգի Royal Leamington Spa-ի ծերանոցում բնակվող Այրիս Միթչելի ծննդյան օրը տնօրինությունը մեծ խնջույք է կազմակերպել՝ տորթով եւ խմիչքներով, իսկ օրվա հերոսին շնորհավորելու են եկել հարազատները նույնիսկ Կանադայից։ 

«Երկարակեցության  բանալին առողջ ապրելակերպն ու ակտիվ կյանք վարելն է։ Եթե չօգտագործես օրգանիզմը, այն կկոտրվի»,-ասել է կինը։