Բրաունի համալսարանի գիտնականները հայտնաբերել են նեյրոններ, որոնք պատասխանատու են տրամադրության փոփոխության համար՝ կապված լույսի մակարդակի հետ։ Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է Proceedings of the National Academy of Science ամսագրում: 

Հետազոտական ​​թիմը ֆունկցիոնալ ՄՌՏ է իրականացրել 20 առողջ հիվանդների վրա։ Մասնակիցները ենթարկվել են լույսի ինտենսիվության չորս տարբեր մակարդակների՝ կրելով ակնոցներ, որոնք ցրում են լույսը եւ դժվարացնում են շրջապատող առարկաների գույներն ու ձեւերը։  

ՄՌՏ-ի արդյունքները ցույց են տվել, որ ուղեղի կեղեւի 26 հատվածներ, որոնք պատասխանատու են ճանաչողական ֆունկցիայի եւ տրամադրության համար, զգայուն են լույսի ինտենսիվության նկատմամբ: 

Օրինակ, ուժեղ լույսը ճնշում է նախաճակատային կեղեւի ակտիվությունը, ինչը կարող է ազդել մարդու հուզական եւ ճանաչողական վարքի վրա: 

Հետագա հետազոտություններում գիտնականները ցանկանում են պարզել, թե ինչպես է լույսն ազդում հուզական խանգարումներ ունեցող մարդկանց ուղեղի վրա: