Սինգապուրում երկու թմրավաճառներ կախաղան են հանվել։ Մարտից Սինգապուրում մահապատիժների թիվը հասել է չորսի, գրում է AFP-ը։  

Սինգապուրն ունի աշխարհում թմրամիջոցների մասին ամենախիստ օրենքներից մի քանիսը եւ պնդում է, որ մահապատիժը մնում է թմրամիջոցների առեւտրի արդյունավետ կանխարգելիչ միջոց՝ չնայած այն վերացնելու բազմաթիվ կոչերին եւ աճող ճնշումներին: