Չինաստանում պաղպաղակ արտադրող ընկերություններից մեկը քննադատության է ենթարկվել չհալվող պաղաղակներ արտադրելու համար:

Քննադատական ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ համացանցում է հայտնվել Chicecream ընկերության արտադրած պաղպաղակների վերաբերյալ մի տեսանյութ, որում պաղպաղակը չի հալվում նույնիսկ կրկայրիչի մոտ պահելուց եւ 31 աստիճան տաքության պայմաններում մեկ ժամ թողնելուց հետո:

Օգտատերերը ենթադրել են, որ դրանում առկա են հավելումներ եւ կասկածի տակ են հայտնվել արտադրանքի բարձր գները, ինչին ի պատասխան, ընկերությունը հայտարարել է, որ իր արտադրանքը համապատասխանում է սննդամթերքի անվտանգության ազգային կանոնակարգերին:

Սննդի ազգային ավագ տեսուչ Ուանգ Սիլուն նույնպես նշել է, որ պաղպաղակը խտացնելու համար օգտագործվող ապրանքները անվտանգ են:

Chicecream ընկերությունը չինական այլընտրանք է արեւմտյան ապրանքանիշերին՝ օգտագործելով բնական բաղադրիչներ: