Թուրքիայի Հաքքարի նահանգում PKK-ի կողմից իրականցված գործողության ընթացքում սպանվել է 11 թուրք զինվորական 1 գյուղի պահապան:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Հաքքարիից դեպի Չուքուրջա մեկնող ռազմական ավտոշարասյան անցնելու ժամանակ ճանապարհի մի հատվածում տեղադրած ականներն են պայթել, որին հետեւել է քուրդ զինյալների գրոհը` նռնականետերով եւ այլ հրազենով:

Սպանված թուրք զինվորականների մեջ է նաեւ գումարտակի հրամանատար: Պայթյունից հետո թուրքական զինված ուժերի մի զրահապատ մեքենա ձորն է գլորվել, որի մեջ գտնվող 3 զինվորը եւս մահացել են: