Հայաստանի տարբեր շրջաններում հուլիսի 21-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Արմավիրի մարզում, ինչպես նաեւ Արագածոտնի նախալեռներում եւ Կոտայքում երեկոյան ժամերին կնկատվի հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ։ Կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում։ ԻնչպեսNEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին քամին կուժեղանա՝ 13-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +36+38 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+29,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+29,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+36,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27,  

Լոռիում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+25,  

Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +26+31,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+29, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +35+37,

Արարատում գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +37+39,  

Արմավիրում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +33+36,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+29,

Արցախում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +33+36։