1990-ական եւ 2000-ական թվկաններից հայտնի Winamp փլեերը վերադառնում է, գրում է Gearrice-ը:
Ծրագրի թարմացումը թողարկվել է չորս տարվա ընթացքում առաջին անգամ, սակայն հավելվածը հասանելի է բետա տարբերակով։ Մշակողները մեդիա նվագարկչում ավելացրել են Windows 11-ի հետ համատեղելիություն, .itz, .mdz, .s3z եւ .xmz աուդիո ֆայլերի աջակցություն, փոդքասթների եւ սթրիմինգի բաժին։
Լեգենդար նվագարկչի նոր տարբերակը համացանցի օգտատերերի շրջանակում վերացրել է Windows XP-ի եւ Vista-ի աջակցությունը: Winamp-ը տեղադրելու եւ գործարկելու համար դուք պետք է ունենաք Windows 7 կամ ավելի նոր օպերացիոն համակարգ (ՕՀ) Microsoft-ից: Լրագրողները բացատրել են, որ ինտերֆեյսի դիզայնի դասական որոշ թեմաներ հանվել են, քանի որ դրանք «չի կարող տեղավորվել նոր օպերացիոն համակարգերում»։





























