Xiaomi ընկերությունը տեսանկարահանման հնարավորությամբ խելացի ակնոց է ներկայացրել, գրում է ITHome պորտալը։  

Ինչպես անունն է հուշում՝ Mijia Glasses Camera, գաջեթի հիմնական հատկանիշներից մեկը տեսախցիկն է։ Այն համալրված է 50 ՄՊ լայնանկյուն տեսախցիկով՝ պատկերի էլեկտրոնային կայունացմամբ, ինչպես նաեւ 8 ՄՊ պերիսկոպով հեռաֆոտո ոսպնյակով՝ 5x խոշորացումով։ Ակնոցները կարող են տեսանկարահանել։ Սարքը կգործի 100 րոպե շարունակական ձայնագրման համար: 

Mijia Glasses Camera-ի ներսում տեղադրված է Qualcomm-ի օկտամիջուկ պրոցեսոր, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 32 ԳԲ ներկառուցված  հիշողություն:  

Mijia Glasses Camera-ի գինը կազմել է 2499 յուան ​​(մոտ 375 դոլար): Ակնոցների մանրածախ գինը կկազմի 2699 յուան ​​(մոտ 400 դոլար)։