Samsung-ի ինժեներները մտածել են, թե ինչպես պաշտպանել հեռախոսի տվյալները, երբ տերը սարքը սպասարկման կենտրոն է տալիս: Այս մասին հաղորդվում է ընկերության կորեական կայքում։
Ինչպես հետեւում է նոր ֆունկցիայի նկարագրությունից, նորոգման ռեժիմը կարող է ակտիվացվել Samsung սմարթֆոնների կարգավորումներում։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սարքի տերը կարող է սարքը տեղափոխել մասնավոր սերվիս եւ չվախենալ տվյալների՝ կոնտակտների, հաղորդագրությունների, լուսանկարների եւ այլնի անվտանգության համար։ Նորոգման ռեժիմում սարքը կարգելափակվի:
Սպառողի կողմից այս ռեժիմն ակտիվացնելուց հետո սմարթֆոնը կմտնի նորոգման ռեժիմ: Այդ դեպքում միացնել սարքը եւ մուտք գործել տվյալներ անհնար կլինի: Ինչպես պարզաբանել է Samsung-ում, երբ սպասարկման կենտրոնը հեռախոսը վերադարձնի սեփականատիրոջը, նա կկարողանա մուտքագրել թվային գաղտնաբառը եւ վերադարձնել մուտքը։ Ֆունկցիան կհայտնվի Galaxy S22 սերիայի գաջեթներում եւ ապագայում կարող է ավելացվել ապրանքանիշի այլ սարքերի ծրագրային ապահովման մեջ։
«Վերջին շրջանում Samsung Electronics-ն անընդհատ գործառույթներ է ավելացնում՝ անձնական տվյալները բջջային սարքերում պաշտպանելու համար, ինչպիսիք են սմարթֆոնները եւ պլանշետները»,- պատմել են կորեական կորպորացիայի ներկայացուցիչները:





























