Apple-ը մտադիր է ավելի շատ գովազդ ցուցադրել App Store-ում, հայտնում է MacRumors-ը:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ գովազդային միավորները կհայտնվեն Today ներդիրում, որտեղ ձեւավորվում են լավագույն արդիական ծրագրերը, եւ հավելվածների առանձին էջերին: Այժմ App Store-ում գովազդ կարելի է տեսնել միայն ներդիրում եւ որոնման արդյունքներում:
Apple-ում պարզաբանել են, որ Today էկրանին գովազդները կցուցադրվեն խոշոր ձեւաչափով, սակայն յուրաքանչյուր բլոկի պատուհանում կհայտնվի կապույտ պիտակով «գովազդ» բառը: Հավելվածների էջերին գովազդները կցուցադրվեն «Ձեզ կարող է դուր գալ նաեւ» վերնագրի ներքո: Բոլոր բաներները, որոնք կարող են տեսնել iPhone-ի, iPad-ի եւ Apple-ի այլ պրոդուկտների տերերը, կնշվեն կապույտով:
«Apple Search Ads-ը բոլոր չափերի մշակողներին հնարավորություն է տալիս իրենց բիզնեսի զարգացման ահամր»,- ասվում է Apple-ի հայտարարության մեջ: Ընկերությունը նկատել է, որ App Store-ը կհրապարակի միայն ստուգված հավելվածների գովազդներ։
Նոր ձեւաչափերի փորձարկման մեկնարկի ժամկետները չեն բացահայտվում, սակայն ծրագրի մեկնարկը նախատեսված է մոտ ապագայում։ Գովազդային բլոկերն App Store-ում առաջին անգամ հայտնվել էին 2016-ին:





























