Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն  Աշոտյանը պարգեւատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:

Հայաստանի ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ պարգեւը տրվել է  հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, մարդասիրական սկզբունքների հաստատման եւ հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար:

Հուշամեդալն  հանձնել է  Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը: