Ճապոնական քիմիական լցանավը բեռնատար նավի է բախվել Ճապոնիայի հարավարեւմտյան ափին, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով առափնյա պահպանության ծառայությունը։

Ryoshinmaru լցանավում գտնվող անձնակազմի 6 ճապոնական անդամներից եւ Բելիզում գրանցված Xin Hai 99 բեռնատար նավի անձնակազմի 14 չինացի անդամներից ոչ մեկը չի տուժել:

Կուսիմոտոյի առափնյա պահպանության ներկայացուցչի խոսքով՝ հետաքննություն է անցկացնում։

Բեռնատար նավի շարժիչից որոշակի քանակության նավթ է արտահոսել, որը սկզբում սկսել էր խորտակվել, սակայն վերահսկողության տակ էր առնվել, ասել է պաշտոնյան:

Լցանավը դուրս էր եկել Կոբե նավահանգստից՝ ճապոնական մեկ այլ նավահանգստից քիմիական նյութեր վերցնելու համար, սակայն վթարի պահին նավի մեջ քիմիական նյութեր չեն եղել:

Դեպքի վայր ջրասուզակներ են ուղարկվել, իսկ վթարի պատճառները պարզելու համար որոնում է իրականացվում GPS տվյալներով։ Չինական անձնակազմը առափնյա պահպանությանը հայտնել է, որ լցանավը հանկարծակի է թեքվել իրենց ուղղությամբ, հայտնելէ  առափնյա պահպանության ներկայացուցիչը: