Ոստիկանությունը վնասազերծել է կիրակի ուշ երեկոյան Ստոկհոլմի կենտրոնում հայտնաբերված պայթուցիկով պայուսակը, երկուշաբթի օրը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը։

Պայթուցիկ սարքը հայտնաբերվել է Ստոկհոլմի կենտրոնում գտնվող այգում, որը օգոստոսի 17-21-ը անցկացվող ամենամյա մշակութային փառատոնի անցկացման վայրերից մեկն էր։

Տարածքը շրջափակվել է, իսկ պարկը վնասազերծվել է սակրավորների կողմից։